Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Տառացիորեն նույն բանը տեղի է ունեցել 2020-ի սեպտեմբերին. Արթուր Ղազինյան

Տառացիորեն նույն բանը տեղի է ունեցել 2020-ի սեպտեմբերին. Արթուր Ղազինյան
04.08.2022 | 07:25

Գիտեր որ պետք է հանձնվի, ինքն է ստորագրել փաստաթղթի տակ ու գաղտնի պայմանավորվել հանձնման կոնկրետ ժամկետների մասին:


Բայց չի համարձակվում բարձրաձայն ասել այդ մասին, վախենում է իշխանությունը կորցնի:
Որոշել է կռվով հանձնել, նոր կյանքերի գնով, որ հետո նոր կյանքեր փրկի ու ասի «կարող էինք կանխել նոր բախումը, կունենայինք նույն արդյունքը, բայց արդեն առանց զոհերի»:
Տառացիորեն նույն բանը տեղի է ունեցել 2020թ. սեպտեմբերին:

Դիտվել է՝ 11800

Մեկնաբանություններ